Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ՄՐՑՈՒՅԹ՝ «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՔԱՐԱՁՈՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
«ՀՀ Լոռու մարզի Քարաձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝«ՀՀ Լոռու մարզի Քարաձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնն զբաղեցնելու համար:
1.«ՀՀ Լոռու մարզի Քարաձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) բարձրագույն կրթություն,
բ) ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր)։
2. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը,
գ) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
դ) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ),
ե) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
զ)աշխատանքային գրքույկի պատճենը:
3. Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
4. Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել մինչև 2011թ.-ի հոկտեմբերի 13-ը ներառյալ, ժամը 10-ից մինչև 16-ը, բացի կիրակի օրերից՝«ՙՀՀ Լոռու մարզի Քարաձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին:
Մրցույթը տեղի կունենա 2011թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 15-ին՝«ՀՀ Լոռու մարզի Քարաձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում: Հեռ.՝ (0255) 6-20-64, (094) 06-42-49։
ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հայտարարված է` 22.09.2011
Վերջին ժամկետը` 13.10.2011
Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 23299. (+ 374 322) 23537