Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ԹԻՎ 2 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ԴԱՍՎԱՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական, մանկավարժական բարձրագույն կրթությամբ դասվարի որակավորում ունեցող անձինք: Մասնակիցների համար երաշխավորվում է հավասար հնարավորություններ՝ հրապարակայնության սկզբունքով:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվում է երկու փուլով՝ գրավոր և հարցազրույցի ձևով.
1. գրավոր ստուգման դեպքում` հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան (թեստեր, խնդիրներ, վարժություններ, գործնական աշխատանքների թեմաներ) առաջադրանքներից,
2. հարցազրույցի դեպքում՝ մանկավարժական, մասնագիտական, գործնական հմտություններն ստուգող առաջադրանքներից:
Մրցույթին մասնակցողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.գրավոր դիմում հանձնաժողովի անունով՝ նշելով այն տեղը, որին հավակնում է (Ձև 1), 2.բարձրագույն կրթության, մանկավարժության որակավորումը հավաստող փաստաթուղթ,
3. անձնագրի պատճենը,
4. մեկ լուսանկար (3x4 չափսի),
5. ինքնակենսագրություն (Ձև 4),
6. արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկ: Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2011թ. հոկտեմբերի 14-ը: Մրցույթը կկայանա հոկտեմբերի 19-ին, ժամը 15-ին՝ Գուգարքի թիվ 2 հիմնական դպրոցում: Հեռ.՝ (093) 05-02-40:

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 

Հայտարարված է` 22.09.2011

Վերջին ժամկետը` 14.10.2011

Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 23299. (+ 374 322) 23537



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59