Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

‎Ֆրանսերեն դասավանդողների 11-րդ ամենամյա սեմինար

Ֆրանսերեն Դասավանդողների Հայկական Ասոցիացիան և Հայկական Ալիանս Ֆրանսեզը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ Կրթության և Գիտության նախարարության համագործակցությամբ կազմակերպում են ‎ֆրանսերեն դասավանդողների 11-րդ ամենամյա սեմինարը:

Սեմինարը տեղի կունենա Հայկական Ալիանս Ֆրանսեզի նոր տարածքում /Մոսկովյան 3, նախկին Աճառյան համալսարան/ ս.թ. հունիսի 25-ից 28-ը:
Կմասնակցեն Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների, ԲՈւՀ-երի և այլ ուսումնական հաստատությունների մոտ 150 ուսուցիչներ և դասախոսներ: Սեմինարը կընթանա գործնական պարապմունքների ձևով:

Այն կվարեն հիմնականում ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից ստեղծված CREFECO կենտրոնում 2012-2013թ.թ. վերապատրաստված մեր գործընկերները Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններից, ինչպես նաև Ֆրանսերեն Դասավանդողների Հայկական Ասոցիացիայի անդամ, փորձված վերապատրաստող դասախոսները :

Բացի այդ, սեմինարին գործնական աշխատանքներ վարելու և հայ գործընկերներին մեթոդական օգնություն ցուցաբերելու համար հրավիրված է նաև Ֆրանսերեն Դասավանդողների Միջազգային Ֆեդերացիայում ֆրանսերեն լեզվի մասնագետների վերապատրաստման բազմամյա փորձ ունեցող փորձագետ Աբդելքրիմ Քաբուբը:
Սեմինարին մասնակցելն անվճար է «Հայկական Ալիանս Ֆրանսեզ»-ի, Ֆրանսերեն Դասավանդողների Հայկական Ասոցիացիայի անդամների համար, եթե նրանք վճարել են տարեկան անդամավճարը : Ինչպես միշտ, Հայաստանի մարզերի դասավանդողները նույնպես մասնակցում են անվճար: Երևան քաղաքի մյուս մասնագետների համար մասնակցության վճարը 5000 դրամ է:

Բացի այդ, հեռավոր մարզերից ժամանած ուսուցիչներին կտրվի ճանապարհածախսի դրամական փոխհատուցում ըստ ՀՀ-ում կիրառվող սակագների /մարզկենտրոն-Երևան-մարզկենտրոն/: Հեռավոր մարզերից ժամանող ուսուցիչներին խնդրվում է իրենց հետ ունենալ անձնագրի և սոցիալական քարտի պատճենը:

Բոլոր նյութերը տրամադրվում են անվճար: Բոլոր մասնակիցների ճաշի և սուրճի ընդմիջումները նույնպես հոգում է կազմակերպող կողմը:

Ակտիվ մասնակիցները ՀՀ Կրթության և Գիտության նախարարության, Հայկական Ալիանս Ֆրանսեզի, Ֆրանսերեն Դասավանդողների Հայկական Ասոցիացիայի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից կստանան մասնակցության հավաստագրեր: Սեմինարը կավարտվի հունիսի 28-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի կողմից կազմակերպված ընդունելությամբ:

Ուրախ կլինենք, եթե Ձեր ուսումնական հաստատությունում ֆրանսերեն լեզու դասավանդողները մասնակցեն այդ կարևոր և հետաքրքիր միջոցառմանը ` էլ ավելի հարստացնելով իրենց մասնագիտական գիտելիքները:

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ . Յուրաքանչյուր ուսումնական հաստատության մասնակիցների ցուցակը պետք է հաստատված լինի տնօրենի կամ ամբիոնի վարիչի կողմից և ուղարկվի Ալիանս Ֆրանսեզ կազմակերպության գրասենյակ մինչև 2013թ. հունիսի 18-ը:
• փոստով` 0001,Երևան , Մոսկովյան 3/նախկին Աճառյան համալսարան/
• էլեկտրոնային փոստով` secretariat@alliancefr.am; aaef2001@gmail.com.

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ֆրանսերեն Դասավանդողների Հայկական Ասոցիացիա, Երևան Մոսկովյան 3/նախկին Աճառյան համալսարան/ :
Հեռ.. (374 10) 58 66 99; 54 66 99.

Կազմկոմիտե
 

Հայտարարված է` 10.06.2013

Վերջին ժամկետը` 18.06.2013

Պատասխանատու անձ` Մ. Սայադյան
Հասցե` Լոռու մարզպետարան, կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Հեռ.` (+374 322) 2-28-12



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38