Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հայտարարություն

Հունիսի 18-ին ժամը 11-ին ՙՕրրան ՚ԲՀԿ-ում(Տրգրան Մեծի 4 ա) հասցեում տեղի կունենա հաշմանդամություն ունեցող հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը:

Հունիսի 18-ին ժամը 11-ին ՙՕրրան ՚ԲՀԿ-ում(Տրգրան Մեծի 4 ա) հասցեում տեղի կունենա հաշմանդամություն ունեցող հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը:

Օ Ր Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ

1. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նոր անդամների ներկայացում /Գ.Սիմոնյան, Ա.Գյուլազյան, Ա. Էվոյան, Մ.Սոլոյան, Ռ.Քոչարյան/:
/Զեկ.` Հանձնաժողովի քարտուղար Վ.Ջաղինյան/
2. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների և մեր կողմից ներկայացված առաջարկությունների մասին:
/Զեկ.` Հանձնաժողովի քարտուղար Վ.Ջաղինյան/

3. Տեղեկատվության տրամադրում 2013թ. մայիսի 8-ին Վանաձորում անցկացված «Աշխատանքի տոնավաճառի» արդյունքների մասին:
/Զեկ.՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
«ՀՀ զբաղվածության գործակալության» Վանաձորի մարզային
կենտրոնի տնօրեն Արա Առաքելյան/

4. Հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում իրականացվող Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի իրավունքին ուղղված համապետական քարոզարշավ /«Ժամանակն է իրագործելու մեր ներուժը»/:
/Զեկ.` ՀՈՒԱ ազգային Հանձնաժողովի անդամ,
«Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյան,
«Սեյվ դը չիլդրեն» ՄԿ-ի ներկայացուցիչ Ջինա Սարկիզովա/

5. Հանձնաժողովի անդամ ունեցող կազմակերպությունների /մարզային գրադարան, ՀԿ-ներ, հիմնադրամ/ կողմից 2013թ. մարտ-մայիս ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվու¬թյան տրամադրում.
• Լոռու մարզային գրադարանի տնօրեն Անահիտ Քոչարյան
• <<Լիարժեք կյանք>> ՀԿ /նախագահ Սուրեն Մաղաքյան/
• <<Լուսաստղ>> ՀԿ /փոխնախագահ Անի Գաբրիելյան/
• <<Արան>> հաշմանդամների ՀԿ /նախագահ Սերգեյ Նազարյան/
• <<Մանկական կենտրոն>> ՀԿ /նախագահ Թամարա Գրիգորյան/
• <<Մոլորակ>> ԼՀԿ /նախագահ Սուսաննա Ապրեսյան/
• Հայաստանի խուլերի միավորման Լոռու մարզային մասնաճյուղ
/նախագահ Գագիկ Սերոբյան/
• Հայաստանի կույրերի միավորման Լոռու մարզային մասնաճյուղ
/նախագահ Հովիկ Ծատուրյան/

6. Ընթացիկ հարցեր:

 

 

Հայտարարված է` 14.06.2013

Վերջին ժամկետը` 18.06.2013

Պատասխանատու անձ` Վ.Ջաղինյան
Հասցե` ք.Վանաձոր,Լոռու մարզպետարան,3-րդ հարկ,301սենյակ
Հեռ.` 032223399



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36