Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՎԵՐԴԼՈՎԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ԴԱՍՎԱՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույցի ձևով (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1. հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
2. բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ), կամ վերջին տաս տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,
3. անձնագրի պատճենը,
4. ինքնակենսագրություն (Ձև 4),
5. թափուր աշխատատեղն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. մեկ լուսանկար` 3x4 չափսի,
7. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Մրցույթը կանցկացվի հոկտեմբերի 18-ին, ժամը 13-ին՝ Սվերդլովի միջնակարգ դպրոցում։ Փաստաթղթերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 14-ը։ Հեռ.՝ (094) 23-63-35:
ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հայտարարված է` 22.09.2011
Վերջին ժամկետը` 18.10.2011
Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 2-32-99. (+ 374 322) 2-35-37