Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում 2013-2014թթ. ընթացքում կազմակերպվում են դասընթացներ, որոնց մասնակցելու են հրավիրվում մասնագետներ Հայաստանից:

Հնդկական կողմը կատարում է թեկնածուների վերջնական ընտրությունը, ինչպես նաև հոգում է բոլոր ծախսերը: Դասընթացների մասին մանրամասն տեղեկությունները կարելի է գտնել www.indianembassy.am ինտերնետային կայքում:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ապահովել թեկնածության ներկայացման և հարցաթերթիկի լրացման հետևյալ պայմանները.
• անհրաժեշտ է առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
• դասընթացի մասնակիցը պետք է լինի 25-45 տարեկան
• անհրաժեշտ է ներկայացնել առողջության մասին բժշկական տեղեկանք
• անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է, լեզվի իմացությունը հաստատվում է որևէ ուսումնական հաստատությունում կամ լեզվի ուսուցման կենտրոնում
• հարցաթերթիկը լրացվում է համակարգչային շարվածքով և ԱԳՆ ներկայացվում 4 օրինակից, որից մեկ օրինակը կրիչով (CD) WORD ֆորմատով
• 3X4սմ չափսի 4 լուսանկար, որից մեկը կրիչով (CD) JPEG ֆորմատով
• դիմումները պետք է ներկայացվեն ՀՀ ԱԳՆ` դասընթացը սկսվելու օրվանից առնվազն 3 ամիս առաջ:

Դասընթացների ցանկը և հարցաթերթիկի նմուշը կարող եք ներբեռնել՝ օգտվելով հետևյալ հղումից.
http://indianembassy.am/about/scholarships/

Դասընթացներին մասնակցելու բոլոր ցանկացողները կարող են համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Լոռու մարզպետարանի Զարգացման ծրագրերի և վերլուծության բաԺին (4 հարկ, 412 սենյակ, հեռ. 2-30-99), որից հետո դրանք կուղարկվեն ՀՀ ԱԳՆ հնդկական կողմին փոխանցելու համար:
 

Հայտարարված է` 18.05.2013

Վերջին ժամկետը` 27.12.2013

Պատասխանատու անձ` Հ. Մկրտչյան
Հասցե` ք. Վանազոր, Լոռու մարզպետարան, Զարգ. ծրագրերի և վերլուծության բաժին (4-րդ հարկ), 412 սենյակ
Հեռ.` (+374 322) 2-30-99
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59