Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության հետ համատեղ մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր ուղղված կանանց, երեխաներին, երիտասարդներին ծառայող հանրային/հասարակական հաստատություններին։
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և
էներգախնայողության հիմնադրամը
Գերմանիայի Միջազգային
Համագործակցության Ընկերության հետ
համատեղ մեկնարկել է դրամաշնորհային
ծրագիր ուղղված կանանց, երեխաներին,
երիտասարդներին ծառայող
հանրային/հասարակական
հաստատություններին։
Կից խնդրում եմ տեսնել «Մեծաթիվ
բնակչությանն ուղղված
էներգախնայողության և վերականգնվող
էներգիայի մեծ ազդեցությամբ
ցուցադրական-փորձարարական
միջոցառումների» ծրագրում ընդգրկվելու
համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք
անհրաժեշտ է վերահասցեավորել Լոռվա
մարզում գտնվող համապատասխան
հանրային/հասարակական կառույցներին այս
դրամաշնորհային ծրագրին մասնակցելու
համար։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է Ս․Թ․
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ը։
Այս դրամաշնորհային ծրագրով
նախատեսվում է ՀՀ սահմանամերձ,
էներգաաղքատ, սոցիալապես անապահով և
խոցելի մի շարք համայնքներում
իրականացնել արևային ֆոտովոլտային
կայանների տեղադրման աշխատանքներ և
էներգախնայողության միջոցառումներ։
Ծրագիրը նախատեսում է 20%-Ի ՉԱՓՈՎ
ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ընտրված
հաստատության կողմից։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել
էլ․հասցեի միջոցով կամ զանգայարել
հետևյալ հեռախոսահամարներին՝
* Ծրագրի ղեկավար Սաթենիկ Մխիթարյան +374
96-693-093
* ՀՎԷԷ հիմնադրամի հեռախոս՝ + 374 10 588011
Հայտարարված է` 14.12.2023
Վերջին ժամկետը` 15.12.2023
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ