Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
Հրավեր մասնակցելու Ռոբերտ Բոշ հիմնադրամի Կառլ Ֆրիդրիխ Գյորդելերի անվան քոլեջի «Արդյունավետ կառավարում» ծրագրին 2013/2014թթ.
Գերմաներենին լավ տիրապետող հասարակական սեկտորի 20 երիտասարդ մասնագետներ հնարավորություն կունենան մասնակցելու Ռոբերտ Բոշ հիմնադրամի հովանավորությամբ գործող «Կառլ Ֆրիդրիխ Գյորդելերի անվան քոլեջի» ծրագրին:
Հրավիրում ենք ձեր ուշադրությունը Ռոբերտ Բոշ հիմնադրամի հովանավորությամբ գործող «Կառլ Ֆրիդրիխ Գյորդելերի անվան քոլեջի» ծրագրին մասնակցելու հնարավորությանը: Այս կրթաթոշակային ծրագիրը իրականացնում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի հետագա սերնդի ղեկավարների որակավորման բարձրացում արդյունավետ կառավարման ոլորտում՝ նպաստելով անձնական պատասխանատվության բարձրացմանը հասարակական սեկտորում (պետական կառավարում, հասարակական կազմակերպություններ, ոչ առևտրային կազմակերպություններ և այլն):
Գերմաներենին լավ տիրապետող հասարակական սեկտորի 20 երիտասարդ մասնագետներ հրավիրվում են մասնակցելու «Արդյունավետ կառավարում» սեմինարներին և 2013թ. օգոստոսից մինչև 2014թ. օգոստոսը ընկած ժամանակահատվածում ծրագրում շրջանակներում աշխատելու: Գլխավոր սեմինարը տեղի է կունենա Բեռլինում և Վարշավայում 2013թ. օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 21-ը: Ծրագրի հաջորդ փուլերը ուղղված կլինեն Եվրոպայում հետագա համագործակցության նպաստմանը: Մասնակիցները կծանոթանան Գերմանիայի և ԵՄ-ի քաղաքականության իրականացման և արդյունավետ կառավարման օրինակներին: Դրանով մասնակիցներին բացառիկ հրարավորություն կնձեռնվի քաղաքական ոլորտին տիրապետելու, ինչպես նաև համապատասխան կապեր հաստատելու: Ծրագրի ընթացքում մասնակիցներին որպես քոլեջի տնօրեն ուղեկցելու եմ ես:
«Քոլեջը»՝ Ռոբերտ Բոշ հիմնադրամի ծրագիրն է: Ռոբերտ Բոշ հիմնադրամը գերմանական ամենա խոշոր ձեռնարկատիրական հիմնադրամներից մեկն է, որն աշխատում է մասնավոր ընկերությունների հետ: Հիմնադրվել է 1964թ. և շարունակում է նրա հիմնադիր Ռոբերտ Բոշի (1861 - 1942) հասարակական կարևոր նշանակություն ունեցող նպատակների իրականացումը: Հիմնադրամը հիմնականում աշխատում է միջազգային հարաբերությունների, առողջապահության և կրթության ոլորտներում:
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի (DAG) Ռոբերտ Բոշի անվան հիմնադրամի Կենտրոնական և արևելյան Եվրոպայի կենտրոնի հետ համատեղ: Կենտրոնը խորհրդատվություն է տալիս անձանց, որոնք պատասխանատվություն են կրում արտաքին քաղաքականության, տնտեսության և կենտրոնական և արևելյան Եվրոպայում առկա քաղաքական իրադարձությունների զարգացման քաղաքացիական հասարակության բնագավառներում որոշումների կայացման մեջ, կազմակերպում է գիտաժողովներ, ինչպես նաև փորձագետների միջև քննարկումներ և ոչ ֆորմալ զրույցներ:
Նկատի ունեցեք, որ ծրագրի աշխատանքային լեզուն գերմաներենն է:
Լրացուցիչ տեղեկություններըկցված են, ինչպես նաև հասանելի են www.goerdelef-kolleg.de կայքում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2013թ. փետրվարի 28-ը:
Հարցերի դեդքում, խնդրում ենք, առանց երկմտելու կապնվել ծրագրի կազմակերպչական հարցերով պատասխանատու Մարի-Լենա Մայի հետ (m.may@dgap.org, +49 (0) 30 254231-13).
Պրոֆ. Գյունտեր Ֆերհոյգեն
Եվրոպական խորհրդի նախկին փոխ-նախագահ, «Քոլեջի» տնօրեն
Հայտարարված է` 07.02.2013
Վերջին ժամկետը` 28.02.2013
Պատասխանատու անձ` Հ. Մկրտչյան
Հասցե` ք. Վանազոր, Լոռու մարզպետարան, Զարգ. ծրագրերի և վերլուծության բածին (4-րդ հարկ), 412 սենյակ
Հեռ.` (+374 322) 2-30-99
էլ. փոստ`