Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում հայտարարում է մենթորների ներգրավման մրցույթ։ ՀՄԿ կողմից իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի նպատակն է մենթորական շարունակական աջակցության միջոցով նպաստել հանրակրթական դպրոցների մանկավարժների կարողությունների զարգացմանը՝ նպաստելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների լիարժեք ներառմանն ու կրթության արդյունավետ կազմակերպմանը:

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում հայտարարում է մենթորների ներգրավման մրցույթ։
ՀՄԿ կողմից իրականացվող «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի նպատակն է մենթորական շարունակական աջակցության միջոցով նպաստել հանրակրթական դպրոցների մանկավարժների կարողությունների զարգացմանը՝ նպաստելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների լիարժեք ներառմանն ու կրթության արդյունավետ կազմակերպմանը:
Մրցույթի արդյունքում յուրաքանչյուր մարզում ընտրվելու են 10-ական մանկավարժներ, որոնք կմասնակցեն ՀՄԿ կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին և, կիրառելով մենթորական աջակցության մոդուլն ու գործիքակազմը, հանրակրթական դպրոցների իրենց կցված ուսուցիչների համար կիրականացնեն շարունակական աջակցության ծրագիր (վերապատրաստում և մենթորական աջակցություն)։
Ծրագրին դիմելու գլխավոր նախապայմաններից է՝
 ունենալ բարձրագույն մանկավարժական կրթություն
 լինել Լոռուի մարզի բնակիչ
 լինել գործող ուսուցիչ
 ունենալ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
 մարզերում վերապատրաստում իրականացնելու հասանելիություն և ճկունություն
 տիրապետել համակարգչային ծրագրերի (MS Office /Word, Excel, PowerPoint, Outlook/, Internet)․
 տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի
 ունենալ հաղորդակցման և թիմային աշխատանք իրականացնելու կարողություններ
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը իրենց աշխատանքային կենսագրությունը (CV) և հետաքրքրվածության նամակն (պարտադիր) ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ hr.hmkentron@gmail.com :

 

Հայտարարված է` 18.10.2022

Վերջին ժամկետը` 01.11.2022

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36