Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ Լոռու մարզպետարանի ենթակայության` ՙՇահումյանի առողջության առաջնային պահպանման կենտրոն՚ ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ Լոռու մարզպետարանի ենթակայության` ՙՇահումյանի առողջության առաջնային պահպանման կենտրոն՚ ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները, ովքեր
• տիրապետում են գրական հայերենին.
• ունեն բարձրագույն բժշկական կրթություն.
• ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
• իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացության. /այդ թվում՝ ՀՀ սահմանադրության, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտեր/.
• կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:

Տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդների տվյալ պայմանները հավասարապես բավարարելու դեպքում ՀՀ Լոռու մարզպետի կողմից կարող է հաշվի առնվել նաև լրացուցիչ չափանիշներից մեկը կամ մի քանիսը միաժամանակ:
Լրացուցիչ չափանիշներ են՝

• ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ իմացություն.
• ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
• առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները Լոռու մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1. դիմում.
2. քաղվածք աշխատանքային գրքույկից.
3. ինքնակենսագրություն.
4. անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի /արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի/ պատճենները
5. կադրերի հաշվառման թերթիկ /լրացված/.
6. տեղեկանք՝ մշտական բնակության վայրից.
7. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/.
8. բնութագիր՝ վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/.
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: Ներկայացվող փաստաթղթերը համեմատվում են բնօրինակների հետ և ընդունվում դրանք:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Թեստային առաջադրանքների փաթեթը (մագնիսական կրիչով կամ պատճենահանմամբ` դիմումատուի հաշվին) տրամադրում է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը` փաստաթղթերի ընդունումից հետո:
ՙՇահումյանի առողջության առաջնային պահպանման կենտրոն՚ ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը կանցկացվի Լոռու մարզպետարանի շենքում` Հայքի հրապարակ, 1 հասցեում, 2011 թվականի հունիսի 29-ին ժամը 1100-ին:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 900-ից մինչև 1200-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ մայիսի 27--ը, ժ. 1200
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկու¬թյուններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն (ք.Վանաձոր, Հայքի հրապարակ, հեռ. (2-33-99):

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ
Առողջապահության եւ սոցիալական
ապահովության վարչության պետ Ս.ԼԱՄԲԱՐՅԱՆ

Լոռու մարզպետարան
 

Հայտարարված է` 11.05.2011

Վերջին ժամկետը` 27.05.2011

Պատասխանատու անձ` Ա.Մանուկյան
Հասցե` ք.Վանաձոր՜ Լոռու մարզպետարան
Հեռ.` (00 374 322) 23399



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 15:45:49