Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՅԱՂԴԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ՚ ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ՝ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ (ՏՂԱՆԵՐԻ), ՆԶՊ (ԶԻՆՂԵԿԻ), ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ, ԵՎ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ

Մրցույթների մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույցի ձևով (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ): Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

Մրցույթների մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույցի ձևով (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ): Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1. հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),

2. բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,

3. անձնագրի պատճենը,

4. ինքնակենսագրություն (Ձև 4),

5. թափուր աշխատատեղն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

6. մեկ լուսանկար` 3x4 չափսի,

7. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,

8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ։ Աշխատատեղի վարձատրության չափը որոշվում է ըստ դասաբաշխման:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2012 թ. դեկտեմբերի 24-ը։ Տեխնոլոգիայի և ՆԶՊ ուսուցիչների մրցույթները կանցկացվեն 2012 թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12-ին և 15-ին, աշխարհագրությանը և ռուսաց լեզվինը՝ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12-ին և 15-ին, Յաղդանի հիմնական դպրոցում։ Հեռախոս՝ (0256) 6-00-86, (093) 21-69-47։

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 

Հայտարարված է` 20.11.2012

Վերջին ժամկետը` 24.12.2012

Պատասխանատու անձ` Մ.Սայադյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 2-32-99



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38