Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ

Հայտարարություն

Հարգելի գործատուներ, 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում միասնական եկամտային հարկը: Դուք այլևս ստիպված չեք լինի առանձին-առանձին հաշվարկել և վճարել 3 տարբեր հարկային վճարներ, որոնք են՝ եկամտահարկը, աշխատողի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը և գործատուի կողմից վճարվող սոցիալական ապահովության վճարը: Այդ երեքի փոխարեն 2013 թվականից կհաշվարկեք և կվճարեք միայն մեկ հարկատեսակ՝ ԵԿԱՄՏԱՅԻՆ հարկ:

Հարգելի գործատուներ,
2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում միասնական եկամտային հարկը: Դուք այլևս ստիպված չեք լինի առանձին-առանձին հաշվարկել և վճարել 3 տարբեր հարկային վճարներ, որոնք են՝ եկամտահարկը, աշխատողի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը և գործատուի կողմից վճարվող սոցիալական ապահովության վճարը: Այդ երեքի փոխարեն 2013 թվականից կհաշվարկեք և կվճարեք միայն մեկ հարկատեսակ՝ ԵԿԱՄՏԱՅԻՆ հարկ:
Ըստ օրենքի, Եկամտային հարկի հաշվետվությունները հարկային մարմին անհրաժեշտ է ներկայացնել ամեն ամիս՝ միայն էլեկտրոնային եղանակով: Եկամտային հարկի թղթային հաշվետվություններ 2013 թվականից չեն ընդունվելու:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման հիմնադրամի նախաձեռնությամբ Լոռու մարզպետարանին կից կազմակերպվում են Եկամտային հարկի հաշվարկման և էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման կարգի վերաբերյալ անվճար մեկօրյա դասընթացներ՝ վարձու աշխատողներ ունեցող ընկերությունների հաշվապահների և ֆինանսական տնօրենների համար: Անվճար դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են հերթագրվել՝ աշխատանքային օրերին ժամը 9.00-18.00, զանգահարելով 4-34-99 հեռախոսահամարով: Զանգահարե'ք, հերթագրվե'ք և մասնակցե'ք գործատուների և հաշվապահների համար նախատեսված անվճար դասընթացին:


ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
 

Հայտարարված է` 20.11.2012

Վերջին ժամկետը` 30.12.2012

Պատասխանատու անձ` Ս.Հովհաննիսյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 4-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 4-49-27
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59