Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը 2012թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարում է հաշմանդամության հիմնահարցերի լուծմանը նվիրված միամսյակ, որի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը 2012թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարում է հաշմանդամության հիմնահարցերի լուծմանը նվիրված միամսյակ, որի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես կկազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ, հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների արվեստի գործերի ցուցահանդեսներ, համերգներ, լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն, համայնքներում կկառուցվեն նոր թեքահարթակներ: Միամսյակի ընթացքում աչքի ընկածները կխրախուսվեն:
Հաշմանդամների հիմնահարցերով շահագրգիռ անձանց հրավիրում ենք միամսյակին մասնակցության և աջակցության: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն (հեռ. 4-02-66, 2-33-99, թիվ 301 և 304 սենյակներ):
Լոռու մարզպետարան
Հայտարարված է` 07.11.2012
Վերջին ժամկետը` 15.12.2012
Պատասխանատու անձ` Ս.Լամբարյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 2-33-99