Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
ՀՀ Լոռու մարզի սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմիններին կից հասարակական հիմունքներով գործող սոցիալական աջակցության խորհուրդների կազմը համալրելու մասին
«Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան գործող ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված ՀՀ Լոռու մարզի սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմիններին կից հասարակական հիմունքներով գործող սոցիալական աջակցության խորհուրդների կազմը համալրելու համար մարզում տնտեսավարող ոչ առևտրային կազմակերպությունները կարող են հայտ ներկայացնել Լոռու մարզպետարան նշելով` առաջադրվող և իր համաձայնությունը տված թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, հեռախոսահամար(ներ)ը: Ցանկալի է նաև հայտին կցել թեկնածուի համառոտ կենսագրականը և աշխատանքային ունակությունների ու հմտությունների վերաբերյալ տեղեկատվություն:
«Սոցիալական աջակցության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան գործող ՀՀ կառավա¬րության որոշմամբ ստեղծված ՀՀ Լոռու մարզի սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմիններին կից հասարակական հիմունքներով գործող սոցիալական աջակցության խորհուրդների կազմը համալրելու համար մարզում տնտեսավարող ոչ առևտրային կազմակերպությունները կարող են հայտ ներկայացնել Լոռու մարզպետարան նշելով` առաջադրվող և իր համաձայնությունը տված թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, հեռախոսահամար(ներ)ը: Ցանկալի է նաև հայտին կցել թեկնածուի համառոտ կենսագրականը և աշխատանքային ունակությունների ու հմտությունների վերաբերյալ տեղեկատվություն:
Համագործակցելով սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություն-ների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սոցիալական աջակցության խորհրդի գործունեությունը նպատակաուղղված պետք է լինի «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գործակալության սպասարկ-ման տարածքում բնակվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց հայտնաբերմանը, հաշվառմանը և սոցիալական աջակցության տրամադրմանը, գործա-կա¬լության սպասարկման տարածքում սոցիալական աջակցության հանրապե¬տական և տարածքային ծրագրերի իրականացմանը, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով հիմնավորված առաջարկությունների և եզրակացությունների հիման վրա աջակցության տրամադրման վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը:
Սոցիալական աջակցության խորհրդի անդամի գործառույթներից են սոցիալական աջակցություն ստանալու համար գործակալություն դիմած անձանց ներկայացրած փաստա¬թղթերի ուսումնասիրությունը, համապատասխան հանգամանքների առկայու-թյան դեպքում տնային այցելությունների կատարումը, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական աջակցության (տեսակի, ձևի, չափի և ժամկետների) կազմակերպ¬ման և տրամադրման, ինչպես նաև սոցիալական ծառայու-թյուն¬ների տրամադրման թափանցիկության, դրանց բարելավման միջոցառում¬ների վերաբերյալ առաջարկություններ և միջնորդություններ ներկայացնելը:
Սոցիալական աջակցության խորհրդի կազմում անդամ առաջադրող ոչ առևտրային կազմակերպությունները, ՀՀ Լոռու մարզի համայնքների ղեկավարները կարող են խորհրդի կանոնադրությանը ծանոթանալ տեղում.
Վանաձորի ՍԾՏԲ - ք. Վանաձոր, Գ.Նժդեհի թիվ 14, հեռ (0322) 2-09-57, 2-31-67
Սպիտակի ՍԾՏԳ - ք. Սպիտակ, Խնկոյան թիվ 3, հեռ (0255) 2-28-79
Ստեփանավանի ՍԾՏԳ - ք. Ստեփանավան, Ս.Նշանի թիվ 36, հեռ (0256) 2-21-19
Թումանյանի ՍԾՏԳ - ք. Ալավերդի, Սայաթ Նովա թիվ 3, հեռ (0253) 2-40-16, 2-40-15
Տաշիրի ՍԾՏԳ - ք. Տաշիր, քաղաքապետարանի շենք, հեռ (0254) 2-18-10 :
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2012թ. դեկտեմբերի 17-ը:
Հայտարարված է` 12.11.2012
Վերջին ժամկետը` 17.12.2012
Պատասխանատու անձ` Ս.Լամբարյան
Հասցե` ք.Վանաձոր, Մարզպետարանի շենք, 3-րդ հարկ
Հեռ.` (+ 374 322) 2-33-99
էլ. փոստ`