Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ԼՈՌՈւ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
01.09.2026
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգելի՛ ուսուցիչներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
Նոր ուսումնական տարին Լոռու մարզում մեկնարկում է կրթական ենթակառուցվածքների զարգացման և կրթության որակի բարձրացմանն ուղղված լայնածավալ ծրագրերով։ Մարզում շարունակվում են կրթահամալիրների կառուցման և հիմնանորոգման աշխատանքները՝ նպատակ ունենալով ստեղծել ժամանակակից և կրթության պահանջներին համապատասխան միջավայր։
Միաժամանակ, Լոռու մարզի աշակերտների հաջողությունները առարկայական օլիմպիադաներում և ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքները վկայում են մարզում կրթության որակի և մասնագիտական ներուժի բարձր մակարդակի մասին։
Կրթության զարգացումը մեր առաջնահերթություններից է։ Շարունակելու ենք հետևողական աշխատանքը՝ Լոռու մարզի յուրաքանչյուր բնակավայրում որակյալ կրթության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու ուղղությամբ։
Մաղթում եմ խաղաղ ու արդյունավետ ուսումնական տարի, նոր ձեռքբերումներ և հաջողություններ։
Շնորհավո՜ր Սեպտեմբերի 1 և բարի՛ երթ:



