Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը շինարարներին զգուշացրել է՝ անորակ աշխատանքի դեպքում ընկերությունները չեն վճարվի և կհայտնվեն «սև ցուցակում»
17.08.2026
Լոռու մարզի Հաղպատ բնակավայրում մոտ մեկ տարի առաջ նորոգված շուրջ 600 մետր ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքների որակի վերաբերյալ արձանագրվել են խնդիրներ։
Տվյալ հատվածի ասֆալտապատման արժեքը կազմել է 25 մլն դրամ։ Նույն շինարարական կազմակերպության կողմից իրականացված այլ աշխատանքներում ևս արձանագրվել են որակի հետ կապված խնդիրներ։
«Շինարարը չի վճարվել 102 մլն դրամ։ Այլ հատվածներում ևս ունի անորակ աշխատանքներ, և ընկերությունը տեղափոխվում է սև ցուցակ։ Չվճարված գումարով կհայտարարենք նոր մրցույթ, կունենանք նոր շինարար և որակյալ ճանապարհ՝ չծախսելով հավելյալ գումար և քաղաքացու վճարած հարկը ծառայեցնելով նպատակին: Ի գիտություն ընդունեն Լոռու մարզի բոլոր շինարարները»,- նշել է Լոռու մարզպետը:
Մանրամասները՝ տեսանյութում



