Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
315 մլն դրամ ներդրում․ Ալավերդու թիվ 6 մանկապարտեզը գործում է նոր պայմաններում
16.07.2026
Ալավերդու թիվ 6 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո արդեն գործում է ամբողջովին նոր պայմաններում։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է հիմնանորոգված մանկապարտեզ, որը հուլիսի 1-ից իր դռներն է բացել փոքրիկների առջև։ 315 մլն դրամ արժողությամբ ծրագրի արդյունքում մանկապարտեզն ամբողջությամբ հիմնանորոգվել է․ ստեղծվել են ժամանակակից պայմաններ՝ նորացված խմբասենյակներով և երեխաների առօրյայի համար անհրաժեշտ հարմարություններով։ Այսօր Ալավերդու թիվ 6 մանկապարտեզ է հաճախում 130 երեխա։
Մանրամասները՝ տեսանյութում



