Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
15.07.2026
Հուլիսի 17-ին՝ ժամը 11.00-ին, Լոռու մարզպետի աշխատակազմում կանցկացվի հանրային իրազեկման հանդիպում և նախագծերի ներկայացում՝ Վանաձոր քաղաքի Թումանյան, Կոմիտաս Վարդապետի հրապարակների, ինչպես նաև քաղաքային լճերի բարեկարգման, արդիականացման և հիմնանորոգման ծրագրերի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում կներկայացվեն նախատեսվող աշխատանքների նախագծային լուծումները, կտրամադրվի տեղեկատվություն ծրագրերի հիմնական ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն կտրվի մասնակիցներին ներկայացնելու իրենց դիտարկումները և առաջարկությունները։
Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու հանդիպմանը։



