Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր ճանապարհ՝ 6 թաղամասերի համար․ մեկնարկել է Զորավար Անդրանիկ փողոցի հիմնանորոգումը
14.07.2026
Տասնամյակներ անց ասֆալտապատվում է Ալավերդու 6 թաղամաս կապող Զորավար Անդրանիկ փողոցը՝ քաղաքի կենտրոնական և ամենաբանուկ ճանապարհներից մեկը։
1.2 կմ երկարությամբ փողոցի հիմնանորոգման ծրագրի արժեքը կազմում է 242 մլն դրամ, իրականացվում է Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ։
Շինհրապարակում Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին, դիտարկել կատարվող աշխատանքների որակը։
Մանրամասները՝ տեսանյութում



