Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվել են հունիսի 15-ից իրականացվող որոնողական աշխատանքները
23.06.2026
Ավելի քան 1700 փրկարարներ, ոստիկաններ և կամավորներ մեկ շաբաթ շարունակ իրականացրել են լայնածավալ որոնողական աշխատանքներ՝ հաղթահարելով դժվարանցանելի տեղանքն ու բարդ պայմանները։
Հունիսի 22-ին Վանաձորում որոնողական աշխատանքների ընթացքին տեղում հետևել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը։
Ցավոք, նույն օրը Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 13֊ամյա Նարինե Մարտիրոսյանի մարմինը։
Խորին ցավակցություն ենք հայտնում երեխաների ընտանիքին և հարազատներին։
Շնորհակալություն՝ որոնողական աշխատանքներում ներգրավված բոլոր փրկարարներին, ոստիկաններին, կամավորներին և աջակցող կառույցներին՝ անձնուրաց ծառայության և բարձր պատասխանատվության համար։



