Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանն ընդունել է մարզի գրեփլինգի ներկայացուցիչներին

23.06.2026

Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանն այսօր ընդունել է Լոռու մարզի գրեփլինգ մարզաձևի գլխավոր մարզիչ Արեն Գևորգյանին, ինչպես նաև վերջերս Եվրոպայի առաջնությանը մասնակցած և բարձր արդյունքներ ցուցաբերած նրա սաներին։
Գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվել է մայիսի 24–27-ը Երևանում, միավորել է տարբեր երկրների ուժեղագույն մարզիկներին։
Լոռու մարզը ներկայացնող երիտասարդ մարզիկները մրցաշարից վերադարձել են նշանակալի հաջողություններով՝ նվաճելով 2 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ։
Հանդիպման ընթացքում մարզպետի տեղակալը զրուցել է մարզիկների հետ, շնորհավորել արձանագրած արդյունքների կապակցությամբ՝ բարձր գնահատելով նրանց մարզական պատրաստվածությունը։
Արսեն Ղարիբյանը մարզիկներին և մարզչին է հանձնել Լոռու մարզպետի շնորհակալագրերը՝ ցուցաբերած բարձր արդյունքների և մարզական նվաճումների համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-23 15:27:14