Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ալավերդի համայնքի թիվ 2 մանկապարտեզում իրականացվել են բակի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ
27.04.2026
Ծրագրի շրջանակում մանկապարտեզի բակում տեղադրվել են ժամանակակից և անվտանգ խաղասարքեր, կառուցվել է ռետինե ծածկույթով խաղահրապարակ, իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաև կատարվել է տարածքի ընդհանուր բարեկարգում։
Ծրագիրն իրականացվել է համայնքային բյուջեի միջոցներով։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է մանկապարտեզ, ծանոթացել կատարված աշխատանքներին, կարևորել նմանատիպ ծրագրերի շարունակական իրականացումը:
Մանրամասները՝ տեսանյութում



