Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» 2026-ի եզրափակիչ փուլում Լոռու մարզը ներկայացնող դպրոցական թիմերը նվաճել են մրցանակային տեղեր
20.04.2026
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2026 թվականի եզրափակիչ փուլում հաջողությամբ են հանդես եկել և 3-րդ հորիզոնականը գրավել Լոռու մարզի Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ և Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 հիմնական դպրոցների թիմերը:
Դպրոցական թիմերը մարզային փուլում գրավել էին առաջին տեղը՝ համապատասխան տարիքային խմբերում և իրավունք ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին։
եզրափակիչ փուլում պատվավոր 3-րդ հորիզոնականը գրավելու համար յուրաքանչյուր դպրոց պարգևատրվել է 1.500.000 դրամով, թիմերի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 300.000-ական, իսկ աշակերտները՝ 75.000-ական դրամով։
Մրցանակները հանձնել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը և մարզպետի աշխատակազմը շնորհավորում են թիմերին, մարզիչներին և ուսուցիչներին, մաղթում նոր ձեռքբերումներ։



