Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
330 մլն դրամի ներդրմամբ հիմնանորոգվել է Վանաձորի Զորավար Անդրանիկ փողոցը
10.04.2026
Կառավարությունը շարունակում է մարզկենտրոնում իրականացնել լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր։ Այս նպատակով 330 մլն դրամ է հատկացվել՝ 1.5 կմ երկարությամբ փողոցի հիմնանորոգման համար։
Աշխատանքների շրջանակում իրականացվել է երկշերտ ասֆալտապատում, մայթերի սալարկում, ջրահեռացման համակարգի կառուցում, գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում։
Օրերս Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը տեղում ուսումնասիրել է արդեն ավարտված աշխատանքները և գնահատել դրանց որակը։
Մանրամասները՝ տեսանյութում



