Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային քննարկում՝ բյուջետային ծրագրերի շուրջ

10.04.2026

Լոռու մարզպետի աշխատակազմում անցկացվել է 2027–2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2027 թվականի պետական բյուջեի նախագծի հանրային քննարկում։
Քննարկմանը մասնակցել են մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Մերի Դալլաքյանը ներկայացրել է աշխատակազմի կողմից մշակված ծրագրերն ու բյուջետային հայտերը, ինչպես նաև դրանց հիմքում դրված հաշվարկներն ու հիմնավորումները։
Մասնակիցները հարցեր են ուղղել նախատեսվող ծախսերի ուղղությունների, հիմնավորումների վերաբերյալ՝ ստանալով համապատասխան պարզաբանումներ։
Քննարկումը միտված էր ապահովելու բյուջետային գործընթացի թափանցիկությունը, հանրային մասնակցությունն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-10 16:32:48