Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

09.04.2026


Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի (ՀԲ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման» (ՋՈԾԲ) ծրագիրը, որը մեկնարկել է ս/թ մարտ ամսին։ Ծրագրի զարգացման նպատակն է ապահովել արդյունավետ, ֆինանսապես կայուն ոռոգման ու գյուղական բնակավայրերում ջրամատակարարաման և ջրահեռացման (ՋՋ) ծառայությունների բարելավումն ու հասանելիությունը Հայաստանի ընտրված տարածքներում։
Սույն թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզպետի աշխատակազմում տեղի կունենա հանրային քննարկում ՋՈԾԲ ծրագրի բնապահպանական և սոցիալական փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ։
Քննարկմանը կարող են մասնակցել հանրության լայն շրջանակներ, ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Ստեփանավան, Լոռի Բերդ, Ալավերդի համայնքների ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ջրօգտագործողների ընկերությունների և այլ հետաքրքրված կառույցների ներկայացուցիչները և շահառուները։

Փաստաթղթերի նախագծերը հրապարակված են Ջրային կոմիտեի կայքում և հասանելի են հետևյալ հղմամբ.
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-09 18:06:05