Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվել է Վանաձորի քաղաքային լճի արդիականացման նախնական թվային տարբերակը
03.04.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի նախաձեռնությամբ Վանաձորի բնակիչներին ներկայացվել է քաղաքի խորհրդանիշ համարվող քաղաքային լճի արդիականացման նախնական թվային վիդեոպատկերը։
Նախագծի համաձայն՝ լիճը կունենա ժամանակակից և գրավիչ տեսք՝ ներառելով լուսաձայնային շատրվաններ, հարմարավետ ճեմուղիներ, ինչպես նաև Վանաձոր գետի կասկադաձև հոսք։
Նշենք, որ մարզպետի և տնտեսվարողի միջև կայացած քննարկումների արդյունքում վերջինս, հանուն մարզկենտրոնի զարգացման, ինքնակամ լուծել է վարձակալական պայմանագիրը։
Արդյունքում նախատեսվում է մեկնարկել լճի հիմնանորոգման լայնածավալ ծրագիր, որի նախնական արժեքը կազմում է շուրջ 550 մլն դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում



