Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.04.2026
2027–2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի (ՄԺԾԾ) և Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում՝ 2026 թվականի ապրիլի 9-ին, ժամը 15:00-ին, Լոռու մարզպետի աշխատակազմի դահլիճում կանցկացվի հանրային քննարկում։
Քննարկման ընթացքում կներկայացվեն Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից կազմված 2027–2029 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծերը, 2027 թվականի պետական բյուջեի ֆինանսավորման հայտերը, ինչպես նաև դրանց հիմքում դրված ծախսային հաշվարկներն ու հիմնավորումները։
Հանրային քննարկմանը հրավիրվում են շահագրգիռ կազմակերպությունները, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
Ներկայացված հղման միջոցով հնարավոր է ծանոթանալ Լոռու մարզպետի աշխատակազմի 2027–2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրին և 2027 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտին՝
http://lori.mtad.am/27-29/:



