Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միխայելովկայում կառուցվում է նոր կրթահամալիր

31.03.2026

Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրում ընթանում են ժամանակակից կրթահամալիրի կառուցման աշխատանքները։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը Տաշիր այցի շրջանակում հետևել է Միխայելովկայում կառուցվող կրթահամալիրի շինարարության ընթացքին։
«Տասնամյակներ շարունակ մեր երեխաները դպրոց են հաճախել քարուքանդ պայմաններում։ Ինձնից աջ գյուղի գործող՝ սարսափ ֆիլմ հիշեցնող դպրոցն է, ինձնից ձախ՝ կառուցվող ժամանակակից կրթահամալիրը՝ 1 մլրդ 870 մլն դրամ կամ մոտ 5 մլն դոլար արժեքով: Սա կարևոր քայլ է մեր երեխաների ապագայի և որակյալ կրթության ապահովման ուղղությամբ»,- անդրադառնալով ծրագրի կարևորությանը՝ նշել է մարզի ղեկավարը։
Նորակառույց կրթահամալիրը նախատեսված է 200 աշակերտի համար։ Այն կներառի նաև նախակրթարան՝ 80 սանի համար՝ ապահովելով կրթության շարունակականությունը վաղ տարիքից։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-03 09:18:40