Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տանձուտի մաքրման աշխատանքները՝ մարզպետի ուշադրության կենտրոնում

30.03.2026



Վանաձորի Տանձուտ գետի հունը մաքրվում է։ Աշխատանքներն իրականացվում են ծանր տեխնիկայի ներգրավմամբ, ծրագրի համար ներդրվել է մոտ 300 մլն դրամ։
Տանձուտ գետի հունը վերջին անգամ մաքրվել էր մոտ 40 տարի առաջ։ Այս փուլում մաքրվել է մոտ 5 կմ երկարությամբ հատված։
Կատարվող աշխատանքները լուծում են ոչ միայն սանիտարական խնդիրներ, այլև ունեն կարևոր կանխարգելիչ նշանակություն․ գետի հունի իջեցումը կնվազեցնի հեղեղումների ռիսկն առափնյա թաղամասերում։
«Շնորհակալ եմ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին և Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանին։ Ծրագիրը կարևոր նշանակություն ունի մարզկենտրոնի համար»,- աշխատանքների ընթացքը տեղում դիտարկելիս նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-31 16:50:32