Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պետությանն է վերադարձվել Լոռու մարզի ամենախոշոր մարզական կառույցը
30.03.2026
Դատախազական ներգործության արդյունքում պետությանն է վերադարձվել Լոռու մարզի ամենախոշոր մարզական կառույցը՝ Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան սպորտի պալատը։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ գործընթացում ցուցաբերած հետևողական աշխատանքի համար։
Մարզպետն օրերս ԿԳՄՍ նախարարի հետ այցելել է սպորտի պալատ, դիտարկել առկա պայմանները և քննարկել կառույցի վերագործարկման ու հիմնանորոգման հնարավորությունները։
Նշվել է, որ պատշաճ վերանորոգումից հետո այն կարող է կրկին դառնալ մարզի սպորտային կյանքի կարևոր կենտրոն՝ նպաստելով ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը։
Մանրամասները ՝ տեսանյութում



