Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ գետերի վարարումներին ընդառաջ
30.03.2026
Առատ տեղումներով պայմանավորված գետերի հնարավոր վարարումներին նախապատրաստվելու նպատակով Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի գլխավորությամբ անցկացվել է ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ լիազոր գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։
«Յուրաքանչյուր գերատեսչություն պետք է բարդ իրավիճակում հստակ իր անելիքը իմանա։ Այս պահի դրությամբ լուրջ վտանգ չենք սպասում, սակայն մեր նախապատրաստական, տնային աշխատանքը պետք է լիարժեք կատարենք»,֊ նշել է մարզի ղեկավարը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գետերի վարարումների հնարավոր զարգացումները, ռիսկերի գնահատման և կանխարգելիչ միջոցառումների հետ կապված հարցեր։
Մանրամասները՝ տեսանյութում



