Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դեբեդ գետը՝ պատասխանատու կառույցների ուշադրության կենտրոնում
30.03.2026
Առատ տեղումների հետևանքով Դեբեդ գետում արձանագրվել է ջրի մակարդակի զգալի բարձրացում։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը տեղում դիտարկել է եղանակային պայմանների հետևանքով առաջացած իրավիճակը։
Մարզպետը քաղաքացիներին կոչ է արել պահպանել անվտանգ հեռավորություն առափնյա հատվածներից։ Այգիներ և անասնագոմեր ունեցող քաղաքացիներին հորդորել է առաջիկա երկու օրերի ընթացքում դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները գետի մերձակա տարածքում, պահպանել զգոնություն և հետևել պաշտոնական հաղորդագրություններին։
Լոռու մարզպետն անցկացրել է նաև ընդլայնված խորհրդակցություն՝ ՆԳՆ փրկարար ծառայության, պարեկային ծառայության, ոստիկանության մարզային ստորաբաժանումների ղեկավարների, համայնքների ղեկավարների, մարզի բժշկական կենտրոնների տնօրենների, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Վեոլիա Ջուր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում իրականացվել է աշխատանքների հստակ բաշխում։
Բոլոր պատասխանատու կառույցները գործում են շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով։
Արեն Մկրտչյանն ընդգծել է, որ դեռ նախորդ տարվանից իրականացվել են Դեբեդ գետի հունի մաքրման լայնածավալ աշխատանքներ՝ տասնյակ միավոր ծանր տեխնիկայի ներգրավմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում



