Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անակնկալ՝ կոմունալ ծառայության կին աշխատակիցներին
27.03.2026
Կանանց միամսյակի շրջանակում Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Սպիտակ համայնք՝ շնորհավորելու կոմունալ ծառայության կին աշխատակիցներին։
«Կանանց միամսյակ է, և կոմունալ ծառայության աշխատակիցները, մեր մայրերն ու քույրերը, անկախ եղանակային պայմաններից, ցրտից, արևից կամ անձրևից` ինչպես այսօր, կատարում են իրենց աշխատանքը, որպեսզի մենք արթնանանք մաքուր, կոկիկ քաղաքներում և գյուղերում»,- նշել է մարզի ղեկավարը։
Մարզպետը շնորհավորել է աշխատակիցներին՝ բարձր գնահատելով նրանց նվիրումն ու կատարած աշխատանքը։



