Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

24,6 մլն դրամ բնակարանի գնման փոխհատուցում՝ ՀՀ կառավարության կողմից

27.03.2026



Կառավարությունն աղետի գոտում հերթական տուժած ընտանիքի բնակարանային խնդիրն է լուծել։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն օրերս ընտանիքին է հանձնել բնակարանի ձեռքբերման համար նախատեսված փոխհատուցման փաստաթղթերը։
«Դժվար է պատկերացնել, որ ամբողջ կյանքում ստեղծածդ՝ տունդ, կարող ես մի քանի ժամում կորցնել ջրհեղեղի հետևանքով։ Տուժած քաղաքացիների համար դժվար էր նաև պատկերացնել, որ ընդամենը մի քանի րոպեում կարող են փարատվել բոլոր անորոշությունները՝ ստանալով լուրը, որ Կառավարությունը բնակարանի գնման փոխհատուցում է տրամադրում»,- նշել է Լոռու մարզպետը:
24 մլն 600 հազար դրամի չափով փոխհատուցում ստացած քաղաքացին, բազմաթիվ հարցերի փոխարեն, դիմել է մարզի ղեկավարին մեկ հարցով՝ արդյոք նա իրավունք ունի Ալավերդի համայնքում այդ գումարով մեկ բնակարանի փոխարեն ձեռք բերել երկու բնակարան։

Մանրամասները՝ տեսանյութում

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-27 14:38:41