Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարությունը 625.4 մլն դրամ է հատկացրել Լոռու մարզին
26.03.2026
ՀՀ կառավարությունը մարտի 26-ի նիստում 625.4 միլիոն դրամ է հատկացրել Լոռու մարզում նախատեսված 3 ծրագրի ֆինանսավորման նպատակով:
Նիստին մասնակցել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը:
Այդ ծրագրերն են՝
• Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի քանդված հենապատերի կառուցման, ճանապարհի ասֆալտապատման, կապիտալ վերանորոգման, մայթերի կառուցման և վերականգնման, ճանապարհի կահավորման, գծանշումների իրականացման, ճանապարհային նշանների և ճաղաշարերի տեղադրման աշխատանքների իրականացում,
• Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի թիվ 8 հրդեհված բազմաբնակարան շենքի 15 շահառուների վարձակալած բնակարանների 2026 թվականի վարձավճարների վճարում,
• Լոռու մարզպետի աշխատակազմի շենքի գլխավոր մուտքի և քաղաքացիների սպասարկման սենյակի, պահակակետի և սանհանգույցների վերանորոգման աշխատանքների իրականացում։



