Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզում ամփոփվել են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի արդյունքները
24.03.2026
Վանաձորի Ա. Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցում ավարտվել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշարի մարզային փուլը:
Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։
Ավելի քան 65 դպրոցական թիմերի պայքարում լավագույնն են ճանաչվել
• 5-6-րդ դասարանների խմբում` Տաշիրի Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի,
• 7-9-րդ դասարանների խմբում` Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի թիմերը:
Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուները հաղթող թիմերին պարգևատրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով և գավաթներով:
Յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը կներկայացնեն Լոռու մարզը մարզական խաղերի եզրափակիչ փուլում:
Մանրամասները՝ տեսանյութում



