Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Մարզկենտրոնի կառավարման ճգնաժամը լուծված է». Լոռու մարզպետ
10.03.2026
Մոտ մեկ տարվա դադարից հետո՝ մարտի 9-ին, կայացել է Վանաձոր համայնքի ավագանու նիստը՝ ավագանու 17 անդամի մասնակցությամբ։
Անդրադառնալով նիստի կայացմանը՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը նշել է.
«Մարզկենտրոնի կառավարման ճգնաժամը լուծված է։ 5 ամիս շարունակ տասնյակ հանդիպումներ, ժամեր տևած քննարկումներ եմ ունեցել ավագանու նիստի կայացման նպատակով` հավատալով, որ հանուն Վանաձորի զարգացման ավագանու նիստը կայանալու է»:
Նիստի ընթացքում հաստատվել է մոտ 32 մլն դոլար արժողությամբ ծրագրային փաթեթ, որն աննախադեպ ծավալ է մարզկենտրոնի պատմության ընթացքում:
Մանրամասները՝ տեսանյութում



