Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում մարզպետի հետ. Ախթալայում 45-օրյա գործադուլն ավարտվել է
04.03.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն օրերս ընդունել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 52 աշխատակցի: Հանդիպումից հետո դադարեցվել է 45 օր տևած գործադուլը, աշխատակիցները վերադարձել են աշխատանքի։
Հանդիպմանը մասնակցել է նաև ընկերության տնօրենը, ով հանձնառություն է ստանձնել բավարարել աշխատանքային պայմանների բարելավման վերաբերյալ ներկայացված 4 հիմնական պահանջները։
Բացի այդ, ընկերությունը սկսել է իրականացնել ևս մեկ կարևոր բարելավում, որը ներառված չէր հիմնական պահանջների շարքում՝ արտադրամասերում նոր օդափոխության համակարգի տեղադրում՝ ավելի քան 70 մլն դրամ արժողությամբ։
Աշխատավարձի բարձրացման նպատակով յուրաքանչյուր աշխատակցի համար կկազմվի կատարողականի անհատական պլան։ Պլանի լիարժեք իրականացման դեպքում աշխատավարձի բարձրացումը կկազմի ոչ թե պահանջված 20 տոկոսը, այլ՝ 20-30 տոկոս։
Կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել անհատական պլանների կազմման գործընթացից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում



