Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Տեմպից դժգոհ եմ. մայիսին մանկապարտեզի շինարարությունն ավարտված լինի». Լոռու մարզպետ
25.02.2026
Վանաձորում շարունակվում է նախադպրոցական կրթական ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը։ Լոռու մարզպետն այցելել է Վանաձորի թիվ 4 մանկապարտեզի շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին։
«Տնակային մանկապարտեզները Վանաձորում մեկ առ մեկ դառնում են դառը հիշողություն։ Սա հերթական կարևոր ծրագիրն է մարզկենտրոնում»,- նշել է մարզի ղեկավարը՝ տալով հստակ հանձնարարականներ աշխատանքների տեմպն արագացնելու և գործընթացը սահմանված ժամկետում ավարտելու ուղղությամբ։
Վանաձորի թիվ 4 տնակային մանկապարտեզն ապամոնտաժվել է։ Տեղում կառուցվում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան նոր մանկապարտեզ։
Մանրամասները՝ տեսանյութում



