Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր կրթահամալիր Տաշիրում. ընթացիկ աշխատանքների դիտարկում
24.02.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հետևել է Տաշիրում իրականացվող դպրոցաշինական հերթական ծրագրին։
Կարևորելով նախագծի նշանակությունը՝ մարզի ղեկավարը նշել է.
«6 մլն դոլար․ մեր նոր դղյակը՝ Տաշիրում, կամ նոր կրթահամալիր՝ մղձավանջ հիշեցնող դպրոցի փոխարեն։ Սա Կառավարության հերթական ծավալուն ներդրումն է Տաշիրում»։
Նոր կրթահամալիրը կներառի ռոբոտաշինության սենյակներ, ժամանակակից լաբորատորիաներ, ֆուտբոլի և բասկետբոլի բաց խաղահրապարակներ, ինչպես նաև փակ մարզադահլիճ։
Մարզի ղեկավարը ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, շինարարական լուծումներին և նախատեսվող ենթակառուցվածքներին։
Մանրամաները՝ տեսանյութում



