Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվել է քաղաքացիների ընդունելություն

23.02.2026



Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը մարզպետի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելությանը մասնակցել են նախապես գրանցված շուրջ հինգ տասնյակ քաղաքացիներ՝ մարզի Վանաձոր, Սպիտակ, Տաշիր, Գյուլագարակ, Փամբակ, Ալավերդի, Թումանյան համայնքներից։
Քննարկվել են քաղաքացիներին հուզող մի շարք հարցեր, ներկայացվել են դիմումներ և առաջարկություններ։
Մարզպետի տեղակալը նշել է, որ բարձրացված յուրաքանչյուր հարց գտնվում է աշխատակազմի ուշադրության կենտրոնում: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ոլորտային պատասխանատուներին՝ խնդիրներին իրավասության շրջանակներում հնարավորինս արագ և արդյունավետ լուծում տալու նպատակով։
Ներկայացված հարցերի հիմնական մասը վերաբերել է սոցիալական աջակցության, համայնքային զարգացման, առողջապահական և զբաղվածության խնդիրներին:
Քաղաքացիների ընդունելությունները կրում են պարբերական բնույթ և կազմակերպվում են սահմանված կարգով՝ նախնական գրանցման հիման վրա։

Մանրամասները՝ տեսանյութում
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-24 16:34:28