Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարության ներդրումները՝ Տաշիր համայնքում
20.02.2026
Տաշիր համայնքի կարիքների համար ձեռք է բերվել 3 միավոր հատուկ նշանակության տեխնիկա՝ աղբատար մեքենա, ջրցան մեքենա և բազմաֆունկցիոնալ տրակտոր։
Ծրագիրն իրականացվել է կառավարություն–համայնք համաֆինանսավորման շրջանակում։
Ներդրման ընդհանուր արժեքը կազմում է 93 մլն դրամ։
Լոռու մարզպետը Արեն Մկրտչյանը տեղում ծանոթացել է ձեռք բերված տեխնիկային՝ ընդգծելով, որ նոր ձեռք բերված տեխնիկան կնպաստի համայնքային ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և Տաշիր համայնքի բնակիչների համար առավել բարեկարգ ու մաքուր միջավայրի ապահովմանը։
Տեսանյութը՝



