Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սանահինում կառուցվում է շուրջ 5 մլն դոլար արժողությամբ նոր կրթահամալիր

17.02.2026



Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Սանահին բնակավայր՝ ծանոթանալու նոր կրթահամալիրի կառուցման ընթացքին։

Վթարային դպրոցի տեղում ՀՀ կառավարությունը կառուցում է նոր, ժամանակակից կրթահամալիր (դպրոց և նախակրթարան)՝ 1 մլրդ 850 մլն դրամ կամ շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։

«5-6 մլն դոլար արժեքով դպրոցները սովորական են դառնում մեզ համար»,- նշել է Լոռու մարզպետը:

Սանահինում կառուցվում է 3 մասնաշենք, փակ մարզադահլիճ, 200 աշակերտի համար նախատեսված դպրոց, 80 սանի համար նախատեսված նախակրթարան, ժամանակակից լաբորատորիաներ և ռոբոտաշինության սենյակներ։ Կրթահամալիրը կունենա նաև ֆուտբոլի և բասկետբոլի բաց խաղահրապարակներ։

Նոր կրթահամալիրը կբարձրացնի կրթության որակը համայնքում՝ երեխաների համար ապահովելով անվտանգ և հարմարավետ պայմաններ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-19 17:32:52