Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գործակարգավարական խորհրդակցություն Լոռու մարզպետի աշխատակազմում
17.02.2026
Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն՝ մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ ծրագրերին և տրված հանձնարարականների կատարման արդյունքներին վերաբերող հարցեր։
Մասնավորապես նշվել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրի շրջանակում մարզի բժշկական կենտրոններում 3278 քաղաքացի ստացել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական ծառայություններ, այդ թվում՝ սրտի ստենտավորում և բարդ վիրահատություններ։
Ներկայացվել է, որ Բուսաբուծության աջակցության պետական ծրագիրը շարունակվելու է 2026 թվականին։ Ծրագրի շնորհիվ Լոռու մարզում գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է աճ․ աշնանացանի ցանքատարածություններն ավելացել են 1300 հեկտարով (ավելի քան 17.8%)։
Մեկնարկել է նաև անասնաբուծության արհեստական սերմնավորման պետական ծրագիրը, որն ապահովում է մինչև 70% փոխհատուցում։
Անդրադարձ է եղել նաև այլ ոլորտներին, փոխմարզպետը նշել է ծրագրերի պատշաճ և ժամանակին իրականացման կարևորությունը, ինչպես նաև քաղաքացիների դիմումներին և ոլորտային խնդիրներին արագ արձագանքելու անհրաժեշտությունը:



