Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արևածագում շարունակվում են ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքները

12.02.2026



Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Արևածագ բնակավայր, որտեղ իրականացվում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ։
«Կային ժամանակներ, երբ մեր երեխաները գյուղերում դպրոց էին գնում երկու զույգ կոշիկով․ մեկը՝ ցեխապատ ճանապարհներով դպրոց հասնելու, մյուսը՝ դպրոցում կրելու համար էր»,- նշել է մարզպետը՝ ընդգծելով ճանապարհների բարեկարգման կարևորությունը համայնքի կյանքի որակի բարձրացման գործում։
Միայն 2025 թվականին տուֆ քարով սալարկվել են բնակավայրի 1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ փողոցները։ Մոտ ժամանակում կմեկնարկեն նաև 12-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները։
2018–2024 թվականներին Արևածագում հիմնանորոգվել են մի շարք ներգյուղական ճանապարհներ։ Նշված ժամանակահատվածում իրականացվել է նաև Օձուն–Արևածագ շուրջ 15 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատումը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-12 16:04:41