Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեղմ ժամկետ՝ թերությունները վերացնելու համար․ մարզպետի հանձնարարականն Ալավերդում

11.02.2026



Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը Ալավերդու Սարահարթ թաղամասում գտնվող թիվ 12 դպրոցի նորակառույց մարզադահլիճում շրջայց է իրականացրել։
Մարզպետը տեղում ծանոթացել է իրականացված աշխատանքներին, արձանագրել թերություններ:
«Աշխատանքը չի ընդունվելու։ Խնդրահարույց մասերը քանդեք, նորից սարքեք։ Լուծումների մասին մտածեք, ընդ որում՝ արագ»,– նշել է մարզպետը՝ պահանջելով սեղմ ժամկետում վերացնել բոլոր խնդիրները:
Մարզի ղեկավարն ընդգծել է, որ գործընթացը լինելու է վերահսկողության ներքո, և աշխատանքները կընդունվեն բացառապես բոլոր պահանջներին լիարժեք համապատասխանելուց հետո։
Մանրամասները՝ տեսանյութում
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-12 16:04:41