Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կյանքը փոխվում է. գեղեցիկ պուրակ՝ Կաճաճկուտ բնակավայրում
10.02.2026
Ծովի մակարդակից 1500մ բարձրության վրա, 390 բնակիչ ունեցող Կաճաճկուտ գյուղում քայլ առ քայլ կյանքը փոխվում է։
Կառավարության համաֆինանսավորմամբ ասֆալտապատվել է գյուղի կենտրոնական ճանապարհը։ Համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է պուրակը, որն անբարեկարգ վիճակում էր։
«Գյուղը տասնամյակներ կքած էր խնդիրների ծանրության տակ, բնակիչը` միայնակ իր խնդիրների հետ։ Ալավերդի-Աքորի-Կաճաճկուտ ճանապարհի հիմնանորոգումը բեկումնային է լինելու Կաճաճկուտի համար։ Ավելի քան 100 տարի սպասված, թանկարժեք ծրագիր է, որի նախագիծն արվում է արդեն»,- Կաճաճկուտ այցի ընթացքում ընդգծել է մարզի ղեկավարը:
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը դիտարկել է բնակավայրում իրականացվող աշխատանքները։ Համայնքի ղեկավարի հետ քննարկվել են գազաֆիկացման, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այլ հարցեր:
Մանրամասները՝ տեսանյութում



