Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Լոռու մարզի ամենախոշոր գյուղը՝ Օձունը, զարգանում է ժամ առ ժամ». Լոռու մարզպետ

09.02.2026



Հիմնանորոգվում է Օձունի արվեստի դպրոցը։
Կառավարությունը հատկացրել է շենքը, իսկ շուրջ 90 մլն դրամի ներդրումն իրականացվում է համայնք–ՄԱԿ–Շվեդիայի միջազգային զարգացման գործակալություն համագործակցության շրջանակում։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը տեղում հետևել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Նախկինում արվեստի դպրոցն ու մանկապարտեզը տեղակայված էին նույն՝ անբարեկարգ շենքում։ Շենքի մի հատվածում երեխաների քնի ժամն էր, իսկ մյուս հատվածում անցկացվում էին երաժշտական դպրոցի դասերը։
Հաշվի առնելով, որ մանկապարտեզը ևս հիմնանորոգվում է, գյուղը կունենա բարեկարգ արվեստի դպրոց և մանկապարտեզ՝ առանձին մասնաշենքերում։

Մանրամասները՝ տեսանյութում
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-09 17:58:17