Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորի ցերեկային կենտրոնի շահառուների ցանկություններն՝ իրականություն
05.02.2026
Օրեր առաջ Վանաձորի ցերեկային կենտրոն այցի ընթացքում կենտրոնի շահառուներից տիկին Աննան հեծանիվ ունենալու ցանկություն էր հայտնել։ Երկու շաբաթ անց իրականացվեց նրա հեծանիվ ունենալու երազանքը։
«Տատիկը հեծանիվ խնդրեց, անակնկալի եկանք․ երազանքն իրականություն դարձրինք։ Մինչև վերջին պահը մտածում էի, թե նա կատակել է մեզ հետ»,– հեծանիվը շահառուին հանձնելիս նշել է Լոռու մարզպետը։
Այցի շրջանակում իրականացվեց նաև տիկին Ջուլիետայի ցանկությունը․ ձեռք բերվեց և նրան տրամադրվեց քառահեն ձեռնափայտ՝ ապահովելու անվտանգ և ինքնուրույն տեղաշարժը։
Մանրամասները՝ տեսանյութում



